Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Բելգիան ուժեղացնում է անվտանգությունը սահմանին, օդանավակայաններում և կայարաններում

Բելգիան ուժեղացնում է անվտանգությունը սահմանին, օդանավակայաններում և կայարաններում
14.11.2015 | 13:10

Փարիզում ահաբեկչություններից հետո բելգիական իշխանությունները որոշել են ստուգումներ իրականացնել Ֆրանսիայի հետ սահմանին, բոլոր օդանավակայաններում և կայարաններում, հայտնում է dw.com-ը։ Կուժեղացվի նաև Բելգիայում բոլոր խոշոր միջոցառումների անվտանգությունը, օրինակ՝ համերգների ժամանակ, հայտնել են երկրի ներքին գործերի նախարարության ճգնաժամային կենտրոնից։ Իշխանությունները մտադիր են ազգային անվտանգության խորհրդի նիստ անցկացնել։

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ